Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ավելի քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղությանը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Ադրբեջանի նախագահը Բաքվում կայացած համաժողովում անդրադարձել է Հայաստանի հետ բանակցային գործընթացին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն այժմ ավելի քան երբևէ մոտ է Հայաստանի հետ խաղաղությանը։
«Հուսով ենք, որ միջազգային դերակատարները, որոնք փորձում են աջակցել այդ հարցում, կհամոզեն Հայաստանին բաց չթողնել այդ հնարավորությունը», - ասել է նա Բաքվում համաժողովի բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները, քանի որ եկել է տարածաշրջանում անկայունությանը վերջ տալու ժամանակը:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։