«Միասին խոսելու, իրար հասկանալու կարիք ունենք». Ժաննա Անդրեասյան

Sputnik
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակվելու մասին լուրերին։ Նախարարը նշել է, որ հարցը «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի» համատեքստում է, որը հաստատվել է ազգային ժողովի կողմից և օրենքի ուժ ունի։
«Մենք սիրով կլսենք բոլոր կարծիքները։ Ես ուրախ եմ, որ ակտիվ են մեր ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը։ Միասին խոսելու, իրար հասկանալու կարիք ունենք»,–ասաց նախարարը։
Լրագրողները նախարարին նաև հարցրել են, թե ինչ հիմնավորմամբ են ուսումնական հաստատություններում հանվում արցախյան պատերազմների հերոսներին նվիրված փառքի անկյունները։