Առողջապահության նախարարությունում տղյակ են էլեկտրոնային դեղատոմսերի համակարգից հանրության դժգոհություններին ու փորձում են կարգավորել խնդիրը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մարդիկ ընտելանում են էլեկտրոնային դեղատոմսին, խնդիրը կարգավորվում է, քննադատություններին ծանոթ ենք»,- ասել է նախարարը։
Մարտի 1-ից Հայաստանում որոշ դեղամիջոցներ վաճառվում են բացառապես էլեկրոնային դեղատոմսերով։
Նոր համակարգը, սակայն, հանրության ու մասնագետների շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացրել։
Պատկան կառույցները չեն հերքում, որ «Արմեդ» համակարգում նաև տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել այս ընթացքում։