RT հեռուստաալիքը Աֆրիկյան հեռարձակողների միության անդամ է դարձել. Սիմոնյան

RT-ն հեռարձակվում է Աֆրիկայում անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. RT հեռուստաալիքը դարձել է Աֆրիկյան հեռարձակողների միության անդամ: Տեղեկությունը հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Եվ որպես աղանդեր։ RT-ն ռուսական հեռուստաալիքներից առաջինն է դարձել Աֆրիկյան հեռարձակողների միության անդամ։ Մենք նաև համագործակցում ենք Հարավաֆրիկյան երկրների հեռարձակողների կազմակերպության հետ»,-գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում։
Հեռուստաալիքը յոթ բյուրո ունի՝ Ալժիրում, Բուրկինա Ֆասոյում, Եգիպտոսում, Քենիայում, Նիգերիայում, Թունիսում և ՀԱՀ-ում։
Սիմոնյանը հայտնել է առաջիկայում ևս մեկ բյուրոյի հայտնվելու մասին։ RT-ի կոնտենտն իր եթերում և ինտերնետային ռեսուրսներում տեղադրում է ավելի քան 30 աֆրիկյան հեռուստաալիք։
«Սոցիալական ցանցերում, չնայած սահմանափակումների պատճառով գործում ենք ընդհատակից, մեր ռեսուրսներն անցյալ տարի հավաքել են ավելի քան 1 միլիարդ դիտում: Կեցցեք, կոլեկտիվ»,- գրել է Սիմոնյանը։