Մոսկվայի մարզում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել թմրանյութեր արտադրելու համար

Ձեռնաշղթա
ՌԴ քրեական օրենսգիրքը նման հանցագործությունների համար խիստ պատիժ է նախատեսում, նույնիսկ ցմահ ազատազրկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի– Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում ձերբակալել են ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:
Ըստ հաղորդագրության` ԱԴԾ-ն տեղեկություն է ստացել, որ Մոսկվայի մարզի տարածքում թմրանյութերի արտադրությամբ զբաղվող ընդհատակյա լաբորատորիա է գործում մի քանի անօրինական առցանց խանութների համար։
Ֆրանսիայից ՀՀ ներմուծված առաքանիում հայտնաբերվել են թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր
Հանցագործներից առգրավվել է ավելի քան 85 կգ մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր: Հետաքննություն է ընթանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների արտադրության հոդվածով, հանցավոր խմբի մասնակիցները ձերբակալվել են:
Իրավապահները պարզում են` արդյոք ձերբակալվածներն առնչություն ունեն այլ ընդհատակյա լաբորատորիաների գործունեության հետ, թե ոչ։
Վրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզման մեջ գտնվող թմրավաճառին. դատախազություն