ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարտի 12–ի մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումն ընթացավ բազմաթիվ խոտաններով։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունից հայտնեցին, որ տեխնիկական խնդիրներ կապված են եղել «Յութուբի» հետ:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարտի 12–ին կայացած մամուլի ասուլիսը, որը ուղիղ եթերով հեռարձակվել է նաև կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, ընթացել է տեխնիկական խնդիրներով, որոնք կապված են եղել «Յութուբի» հետ»,– նշված է պարզաբանման մեջ:
ՀՀ կառավարությունից միաժամանակ հայտնում են, որ ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջով, Հանրային հեռուստաընկերությամբ և մի շարք այլ հարթակներով մամուլի ասուլիսը հեռարձակվել է անխափան: