Ինչո՞ւ են չեղարկվել «Սիստեմա» ԲՖԿ-ի փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցի դեմ պատժամիջոցները

Եվրամիության դրշոներ
Սովորաբար պատժամիջոցները չեղարկելու որոշումները կապված են ցուցակում ընդգրկված անձանց վարքագծի փոփոխության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում, թե ինչու են չեղարկվել «Յանդեքսի» նախկին ղեկավար Արկադի Վոլոժի, ռուսական «Սիստեմա» ԲՖԿ ներդրումային ընկերության պետական մարմինների հետ կապերի գծով գործադիր փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցի, ինչպես նաև սլովակ գործարար և «Գիշերային գայլեր» մոտոակումբի տեղական մասնաճյուղի ղեկավար Յոզեֆ Գամբալեկի դեմ ԵՄ պատժամիջոցները: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։
«Նման որոշումները ԵՄ երկրների կողմից ընդունվում են գաղտնիության ռեժիմով, ուստի չեմ կարող խոսել այդ որոշման դրդապատճառների և հիմնավորումների մասին։ Կարող եմ միայն ասել պատժամիջոցների չեղարկման ընդհանուր ընթացակարգի մասին, որ այդ որոշումները միայն միաձայն են ընդունվում», - ասել է Ստանոն։
Նրա խոսքով` սովորաբար նման որոշումներ են կայացվում, երբ պատժամիջոցների պատճառ այլևս չկա, երբ մարդիկ փոխել են իրենց վարքագիծը և այլևս չեն մասնակցում այն գործողություններին, որոնց համար նրանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել:
Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ պատժամիջոցների շրջանցումը քրեականացնող օրենքը