ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ երեք մարզում` Արարատ, Վայոց Ձոր, Արմավիր, ծիրանենու մասսայական ծաղկում է սպասվում մարտի 16–ից սկսած։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատի մարզում և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16–18–ը, Արմավիրի մարզում՝ 18–22–ն ընկած ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կենտրոնից նշում են, որ այս ծիրանենու ծաղկումը բազմամյա միջին ժամկետից շուտ է 25–28 օր։