ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Երևանում հրկիզել են քրեական աշխարհում հայտնի «Թլոշ Արմանի» «Կադիլակը», գրում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ երեկ` ժամը 02։50-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանված վիճակում գտնվող «Կադիլակ էսկալադ» մակնիշի ավտոմեքենայում, իսկ կրակը տարածվել ու վնասվել է նաև հարևանությամբ կայանված «Տոյոտա Պրիուս» մակնիշի ավտոմեքենան։
««Կադիլակ էսկալադը» պատկանում է Երևանի բնակիչ 35-ամյա Արման Ա․-ին, որը քրեական աշխարհում հայտնի է «Թլոշ Արման» մականվամբ»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։