ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի ոստիկանը մահացել է Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Տեղեկությունը հանրահավաքի ժամանակ հայտնել է ինքը՝ Էրդողանը:
«Ցավակցում եմ Շըրնաքում մեր հանրահավաքից հետո տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ոստիկան Ֆըրաթ Դերեի մահվան կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում ՃՏՊ-ից տուժած աշխատակիցներին», - ասել է Էրդողանը մարտի 31-ին նախատեսված ընտրությունների առիթով Մարդին քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
IHA գործակալության տվյալներով՝ Էրդողանի ավտոշարասյունը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում հանրահավաքից հետո վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, տուժել են երեքը, որոնցից երկուսը ոստիկանության աշխատակիցներ են: