ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Արշակ Կարապետյանի այն պնդումը, թե առաջնագծում զինվորներին չկրակելու հրաման է տրվել:
«Չկրակելու հրաման չկա»,– ԱԺ–ում ասաց նա լրագրողներին։
Հարցին, թե ինչ գործողություններ են իրականացնում զինվորականները (հակառակորդի ակտիվության դեպքում), նախարարն ասաց, որ զինվորները գործում են պաշտպանության նախարարությունից ստացված հրահանգով: Պապիկյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի։
Հիշեցնենք` մարտին 12-ին Արշակ Կարապետյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, հայտարարել էր, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածք ներթափանցելու ժամանակ հայկական զորքերին չկրակելու հրաման է տրվել: