Առաջիկայում «Արմենիկումը» պատրաստ կլինի մասնավորեցման

«Արմենիկում» դեղամիջոց
Երբ ձեռնարկության պարտավորությունների հետ կապված որոշ իրավական խնդիրները լուծվեն, ձեռնարկությունը կարող է շահավետ գնով մասնավորեցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Առաջիկայում «Արմենիկում» ձեռնարկությունը պատրաստ կլինի մասնավորեցման։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
«Այժմ ընթանում է ձեռնարկության պարտավորությունների վերակազմավորման գործընթացը, որպեսզի բարելավվի նրա ֆինանսական վիճակը մասնավորեցումից առաջ»,– ասաց նա` հավելելով, որ 2023 թվականի վերջին ձեռնարկությունն արդեն սկսել էր հասույթի լավ արդյունքներ ցույց տալ։
Մնում են ձեռնարկության պարտավորությունների հետ կապված որոշ իրավական խնդիրներ: Երբ դրանք լուծվեն, «Արմենիկումը» կարող է շահավետ գնով մասնավորեցվել։
Հիշեցնենք` «Արմենիկումը» հիմնադրվեց ավելի քան 20 տարի առաջ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար դեղամիջոց մշակելու նպատակով, սակայն այդ դեղամիջոցն այդպես էլ միջազգայնորեն չճանաչվեց: Վերջին տարիներին այն գործում է որպես ախտորոշիչ լաբորատորիա։
«Արմենիկում» ՓԲԸ–ում մեծ պարտավորությունների մասով քրեական գործ կա հարուցված. Ավետիսյան