ԱՄՆ-ն միջուկային փորձարկումների վերսկսման անհրաժեշտություն չի տեսնում

Միջուկային փորձարկում. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն միջուկային փորձարկումներ անցկացնի, ապա ՌԴ-ն կարող է նույնը անել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն միջուկային փորձարկումների վերսկսման անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել է երկրի միջուկային անվտանգության ազգային վարչության ղեկավարի առաջին տեղակալ Ֆրենկ Ռոուզը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հաշվի առնելով միջուկային զինանոցի կառավարման ոլորտում ներդրումները` մենք չպետք է վերադառնանք (միջուկային) փորձարկումներին», - ասել է Ռոուզը՝ ելույթ ունենալով Brookings վերլուծական կենտրոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն միջուկային փորձարկումներ անցկացնի, ապա ՌԴ-ն կարող է նույնը անել: