Չկրակելու հրաման չկա․Պապիկյան

Sputnik
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքել է պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Արշակ Կարապետյանի այն պնդումը, թե առաջնագծում զինվորներին չկրակելու հրաման է տրվել:
Պապիկյանը վստահեցրել է, որ չկրակելու հրաման չկա։ Հարցին, թե ինչ գործողություններ են իրականացնում զինվորականները սահմանին, նախարարը պատասխանել է, որ զինվորները գործում են պաշտպանության նախարարությունից ստացված հրահանգով:
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, հայտարարել էր, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու ժամանակ հայկական զորքերին չկրակելու հրաման է տրվել: