Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը նախորդների համեմատ ավելի կարճ տևեց։ Վարչապետի ներածական խոսքն էլ զգալիորեն կարճ էր՝ մեկ-երկու ցուցանիշ տնտեսական աճի մասին, անդրադարձ բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, հայ-ադրբեջանական հարաբերություններ ու խաղաղության խաչմերուկ։
Փոխարենը՝ լրագրողները հերաքրքրված էին թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներով, թե՛ հայ-ռուսական հարաբերություններով և թե՛ ՔՊ-ի դրամահավաքի նվիրատվություններով։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ վարչապետի հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանի տարածքում գտնվող «անկլավները» հանձնվելու են։