ՀՀ կենտրոնական բանկին չի անհանգստացնում աշխատանքային միգրանտների ներհոսքը

Հնդիկ միգրանտներ
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում Հնդկաստանից ժամանած շուրջ 30 հազար աշխատանքային միգրանտ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՌԴ–ից ու Հնդկաստանից ներգնա աշխատողների թվի ավելացումը հայաստանյան աշխատաշուկայում էական տատանումներ չեն առաջացրել։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` հավելելով, որ հարցը ԿԲ մասնագետների ուշադրության կենտրոնում է և ամեն չորեքշաբթի քննարկվում է օպերատիվ հանդիպումների ժամանակ։
«Մեր մասնագետների դիտարկումներով` այս պահին այդպիսի սուր խնդիր չկա։ Եթե նկատի ունենք ներգնա աշխատողներին, որոնց թվում կային 2022թ–ին ՀՀ տեղափոխված օտարերկրյա քաղաքացիներ, ինչպես նաև նոր ֆենոմենը, որը հիմնականում կապված է Հնդկաստանից ներգնա աշխատուժի տեղափոխման հետ, մենք ամեն դեպքում չենք տեսնում որևէ էական տատանում։ Այս պահի դրությամբ այդպիսի սուր միտումներ, որոնք կարող են անհանգստություն առաջացնել, չկան»,– ասաց Գալստյանը։
Նշենք, որ Հնդկաստանից աշխատանքային միգրանտների ներհոսքը ավելանում է։ Վերջին տվյալներով` 2023 թվականի նոյեմբերի դրությամբ ՀՀ–ում մինչև 30 000 հնդիկ աշխատանքային միգրանտ կա։
ՀՀ–ն ու Հնդկաստանը միգրացիայի և աշխատանքի տեղավորման հարցը պարզեցնելու մեխանիզմ են մշակում