Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ պատժամիջոցների շրջանցումը քրեականացնող օրենքը

Ռուսաստանի և Եվրամիության դրոշներ
Փաստաթղթում նշված է, որ մարդասիրական օգնությունը կամ մարդկային հիմնական կարիքների աջակցությունը չպետք է համարվի պատժամիջոցների խախտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում կողմ է քվեարկել մի օրենքի, որը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել ԵՄ պատժամիջոցները շրջանցելու համար և կարող է ճանապարհ բացել ռուսական սառեցված մասնավոր ակտիվները բռնագրավելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրախորհրդարանի հայտարարությունը։
Ձայների մեծամասնությամբ հաստատված օրենքը նախատեսում է պատիժների համընդհանուր սահմանում, այդ թվում` տուգանքներ և մինչև հինգ տարի ազատազրկում:
Օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ԵՄ խորհրդի պաշտոնական հաստատումը, որից հետո այն կհրապարակվի և կսկսի գործել 20 օրից: ԵՄ անդամ երկրները մեկ տարի ժամանակ կունենան ազգային օրենսդրությունները նոր կարգավորումներին համապատասխանեցնելու համար։
ՌԴ-ն արգելել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 347 քաղաքացիների մուտքը. ԱԳՆ
«Խախտումներ են համարվում սառեցվող միջոցները թաքցնելը կամ փոխանցելը, գույքի իրական սեփականատիրոջը թաքցնելը և անհրաժեշտ տեղեկություն չտրամադրելը: Օրենքը հստակեցնում է, որ մարդասիրական օգնությունը կամ մարդկային հիմնական կարիքների աջակցությունը չպետք է համարվի պատժամիջոցների խախտում», - նշվում է փաստաթղթում ։
Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսն ավելի վաղ խոսել էր ԵՄ-ում 28 մլրդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման հնարավորության մասին ՝ քրեական հանցագործության ապացույցի դեպքում:
Ռուսաստանի կտրուկ պատասխանը չէր ուշացել` ակտիվների սառեցումը գողություն է։
Նոր պատժամիջոցները հազիվ թե լուրջ հարված հասցնեն ՌԴ–ին. ԶԼՄ