ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանի Ռուսական տանը ցուցադրվել է «Ռազմական թղթակցի ուղին» ֆիլմը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել վավերագրական ֆիլմերի II միջազգային փառատոնի շրջանակներում։
Ֆիլմի հերոսները փորձառու լրագրողներ են, որոնք լուսաբանում են հատուկ ռազմական գործողությունը։ Նրանցից ոմանք զոհվել են մասնագիտական աշխատանքը կատարելու ընթացքում։
Ֆիլմը ոչ միայն պատմում է ռազմական թղթակցի աշխատանքի առանձնահատկությունների, այլև մարդկային պարզ հարաբերությունների, բազմազգ Ռուսաստանում եղբայրության մասին, երբ բոլորը համախմբվում են պատերազմի պայմաններում։
Ռուսական տանը ցուցադրվել է «Ռազմական թղթակցի ուղին» ֆիլմը
© Photo : Русский дом в Ереване