Դայակների ու դաստիարակների աշխատավարձը Երևանում կբարձրանա

Աշխատավարձի բարձրացումը կազդի մանկապարտեզներում գործող բոլոր հաստիքների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի– Sputnik. Ապրիլի 1–ից Երևանում գործող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը։
«Դեկտեմբերին հաստատեցինք նախատեսված ֆինասական միջոցների չափը։ Իսկ 2024 թ–ի փետրվարին հաստատեցինք հաստիքացուցակի կանոնակարգը, այսինքն` որ հաստիքում ինչքան կլինի աշխատավարձի բարձրացումը։ Այսպիսով` 15-31 տոկոս աշխատավարձի բարձրացում կլինի»,– ասաց նա։
Արևշատյանը տեղեկացրեց, որ չնայած վճարումները կկատարվեն ապրիլի 1-ից, բայց կկատարվի վերահաշվարկ և կվճարվի նաև փետրվար և մարտ ամիսների համար, քանի որ օրենքը ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից։
«Հարգելի՛ տատիկ, ազատված եք գործից». Փաշինյանը դժգոհեց դայակի փոխհատուցման սահմանափակումից
Նա նշեց, որ աշխատավարձի բարձրացումը կազդի մանկապարտեզներում գործող բոլոր հաստիքների վրա։