Երթևեկության մեկամսյա փաթեթը՝ 9000 դրամ, 3 ամսվանը` 24 000 դրամ, 1 տարվանը՝ 90 հազար դրամ

Sputnik
Երևանի ավագանին քննարկում է տրանսպորտը թանկացնելու նախագիծը։ Այն հետաձգվել էր ճշգրտումներ անելու համար։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների պայմաններից երթևեկության սահմանափակումները հանվել են։
Փաթեթները տալու են անսահմանափակ երթևեկելու հնարավորություն` սահմանված ժամկետում։ Գներն էլ նախորդ տարբերակի համեմատ` ավելի էժան են։