Ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել Տավուշի մարզի գյուղերի մասին․ Նիկոլ Փաշինյան

Sputnik
Ադրբեջանական մամուլում տարածվող անուններով գյուղեր Հայաստանի տարածքում երբեք չեն եղել, - ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով նախօորք իր պատրաստած Հայաստանի քարտեզը։
Նա չի բացառել, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է սկսել Տավուշի մարզից։ Նրա խոսքով՝ միշտ եղել է խոսակցություն, որ տարածքների փոփոխություն կարող են անել, բայց տեսնում է, որ այդ հնարավորությունները մեծ չեն։Փաշինյանը խոստացել է առաջիկայում այցելել Տավուշի մարզ։