Հայկ Մարությանին թույլ չտվեցին մտնել քաղաքապետարան․ նա պատասխանել է լրագրողների հարցերին

Sputnik
Ոստիկանական մեծաթիվ ուժերի շրջապատման պայմաններում է կայացել տրանսպորտի նոր սակագներ սահմանելու օրակարգով Ավագանու նիստը։ Քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք դեմ են տրանսպորտը թանկացնելուն։ Նրանց թվում էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը մինչև այս, ղեկավարվելով օրենքով դիմել էր` նիստին մասնակցելու և ելույթ ունենալու համար։ Դիմումը սակայն` մերժվել էր։ Որպես հիմք նշվել է քաղաքապետի սահմանած նոր կարգը, ըստ որի` ավագանու անդամներից բացի նիստին մասնակցելու իրավունք ոչ ոք չունի։
Տիգրան Ավինյանի երդմնակալությունից մեկ օր առաջ սահմանված կարգով իր մուտքն արգելելը Հայկ Մարությանն ապօրինություն է որակել։