Էլեկտրոնային դեղատոմսերի նոր համակարգը շարունակում է նոր մտահոգություններ առաջացնել։ Պոլիկլինիկաներում հերթերն ու առանց այն էլ հիվանդ մարդկանց նյարդերն այդ հերթերում քայքայելը նոր չէ։ Նոր չեն նաև Արմեդում անձնական տվյալների գաղտնիության մասին քննարկումները դեռ Քովիդի համավարակի օրերից։
Բայց հիմա խնդրն ավելի է բարդացել։ Սերվերները չեն դիմանում ծանրաբեռնվածությանն ու ավելի հաճախ են կախում։ Արմեդում նաև բոլորիս տվյալներն են` անձնականից մինչև հիվանդությունները։ Հավանականությունը, որ մի օր դրանք կարող են հաքերների թեթև ձեռքով հանրայնացվել` կա, նույնիսկ եթե այն փոքր է, բայց` կա։
Ինչ խնդիրներ է լուծել և ինչ նոր խնդիրներ է առաջացրել էլեկտորանային դեղատոմսը բժիշկների կյանքում։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է մաշկաբան-վեներոլոգ Էմիլ Միրզոյանի հետ։