ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը վնասվածք էր ստացել, ապաքինվել է և պատրաստ է հանդես գալ Ռուսաստանի հավաքականի կազմում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։
Մարտի 1-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) կայքում հրապարակել էր Սերբիայի և Պարագվայի (մարտի 21 և 25) հավաքականների հետ ընկերական հանդիպումներում Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը, որում Զախարյանն առաջին անգամ է ընդգրկվել իսպանական ակումբ տեղափոխվելուց հետո:
«Վերականգնումը հիանալի է անցել։ Զախարյանը պատրաստվում է «Կադիսի» հետ խաղին, որը կկայանա մարտի 15-ին: Ոչինչ չի խանգարում, որ նա խաղա հավաքականի կազմում», - ասել է Գոլուբինը։
Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» «Ռեալ Սոսիեդադ» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստը իսպանական ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում` դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։