ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Թուրքիայի ազգային արժույթը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը։ Այսօրվա տվյալներով` 1 դոլարի փոխարժեքը 32 լիրա է։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ փոխարժեքի կնվազի մինչև 37 լիրա։
Փետրվարի 22-ին թուրքական կարգավորիչը կանգնեցրեց 2023 թվականի հունիսին սկսված առանցքային տոկոսադրույքի բարձրացման փուլը և այն թողեց 45%–ի մակարդակում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TUIK) տվյալներով՝ երկրում տարեկան գնաճը փետրվարի արդյունքներով հասել է 67,07 տոկոսի (հունվարին` 64,86 տոկոս): Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ կառավարությունն ակնկալում է մինչև 2026 թվականը հասնել գների կայունության։