ՌԴ–Իրան–ՉԺՀ համատեղ վարժանքներ. ռուսական ռազմանավերն արդեն «Չաբահարում» են

Ռազմանավ
Զորավարժությունների նպատակն է Օմանի ծոցում անվտանգության ապահովման մշակումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Ռուսական Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի խումբը՝ «Վարյագ» հրթիռային հածանավի հրամանատարությամբ, այսօր ժամանել է «Չաբահար» նավահանգիստ՝ Իրանի և Չինաստանի հետ «Ծովային անվտանգության գոտի 2024» համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է «Irna» գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժություններին կմասնակցեն նաև Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և ՀԱՀ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:
Զորավարժությունների նպատակն է Օմանի ծոցի շրջանում ծովային տնտեսական գործողությունների անվտանգության ապահովման մշակումը:
«Վարյագ» հածանավի հետ զորավարժություններին կմասնակցեն նաև «Մարշալ Շապոշնիկով» հականավային մեծ նավը, ականակիր նավ, երկու պահականավ և Չինաստանի ռազմածովային ուժերի կազմից ապահովման նավ, ինչպես նաև նավեր և ուղղաթիռներ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի կազմից:
Ինչու է ԱՄՆ բանակին անհանգստացնում Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքի կիրառման շեմը