Լենինգրադի մարզում ԱԹՍ է ոչնչացվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից. նահանգապետ

Ալեքսանդր Դրոզդենկոն. Արխիվային լուսանկար
Դրոզդենկոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ չեն եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՕՊ ուժերը Լենինգրադի մարզի Տոսնենսկի շրջանի Ֆորնոսովո գյուղի տարածքում անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
«Լենինգրադի մարզի տարածքում հայտնաբերվել է ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք: Օդային տարածքի փակման ռեժիմ է մտցվել: ՀՕՊ ուժերը ոչնչացրել են օբյեկտը Տոսնենսկի շրջանի Ֆորնոսովո գյուղի տարածքում»,- գրել է նա իր Telegram ալիքը։
Նահանգապետը նշել է, որ զոհեր և ավերածություններ չկան։