ՀՖՖ–ն որոշել է նվազեցնել խաղադաշտ դուրս գալու իրավունք ունեցող լեգեոներների թիվը

Ֆուտբոլային գնդակներ
Լեգեոներների նկատմամբ սահմանափակումները կվերաբերեն ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ առաջին լիգայի ակումբներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեինիստում որոշվել է նվազեցնել խաղադաշտ դուրս գալու իրավունք ունեցող լեգեոներների թիվը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 2024/2025 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Առաջին խմբում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 15, իսկ հիմնական կազմում 6-ից դարձնել 7:

Որոշվել է 2025/2026 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 9, իսկ հիմնական կազմում 3-ից դարձնել 4:

Որոշվել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/2025 մրցաշրջանում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների անդամների քանակի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում Հայաստանի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչների մասնակցությամբ և որոշումը կայացնել այդ քննարկման արդյունքում: