Հայտնի են «Օսկարի» այս տարվա դափնեկիրները

ԱՄՆ-ում 96-րդ անգամ կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Հաղթողները որոշվել են 23 անվանակարգերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտնել է «Օսկարի» նոր դափնեկիրների անունները։ Արարողությունը հեռարձակել է ABC հեռուստաալիքը։
Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Օպենհայմեր» դրաման։ Լավագույն է ճանաչվել նաև նաև ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը («Խեղճուկրակները» )
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը («Խեղճուկրակները»), իսկ «Լավագույն դերասանը» այս տարի Կիլիան Մերֆին է («Օփենհայմեր»):
«Լավագույն դերասանը» այս տարի Կիլիան Մերֆին է («Օփենհայմեր»)

Մյուս անվանակարգերում հաղթողները

«Օսկար 96»–ը Լոս Անջելեսում
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Ռոբերտ Դաունի կրտսեր («Օփենհայմեր»),
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» – «Հետաքրքրությունների գոտի»,
«Լավագույն օրիգինալ սցենար» - «Անկման անատոմիա»,
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» - Դավան Ջոյ Ռենդոլֆ («Լքվածները»),
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» - «Տղան և թռչունը», «Լավագույն օպերատորական աշխատանք» - Հոյտե Վան Հոյտեմա («Օփենհայմեր»),
«Լավագույն մոնտաժ» - «Օփենհայմեր»,
«Լավագույն սաունդթրեք» - Լյուդվիգ Գորանսոն («Օփենհայմեր»),
«Լավագույն վավերագրական ֆիլմ» – «20 օր Մարիուպոլում»,
«Լավագույն երգ» – Ինչի՞ համար էի ստեղծված: («Բարբի»),
«Լավագույն երաժշտություն» - «Օփենհայմեր»,
«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» - «Վերանորոգման վերջին արհեստանոցը»,
«Լավագույն գեղարվեստական ​​կարճամետրաժ ֆիլմ» - «Հենրի Շաքարի հրաշալի պատմությունը»,
«Օսկար 96»–ը Լոս Անջելեսում
Նշենք, որ «Օսկար»-ի հանձնման արարողությունը ԱՄՆ-ում անցկացվել է 96-րդ անգամ։