Հայաստանն արտահանձնել է Չինաստանում հետախուզվող անձին

ՀՀ գլխավոր դատախազություն
Երկու երկրների միջև ուժի մեջ մտած պայմանագրով սա արդեն ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված երկրորդ միջնորդությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Հայաստանն արտահանձնել է Չինաստանում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը, և Ս.Վ.-ն հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունից տեղեկացնում են, որ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա բավարարված հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 18-ին։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին։ Նա Չինաստանի իրավասու մարմիններին էր հանձնվել նախորդ տարվա դեկտեմբերին։
https://www.prosecutor.am/article/4498