ԵԱՏՄ-ն ՀՀ-ի տնտեսությանը լուրջ հնարավորություններ է ընձեռում․Հակոբյան

Sputnik
«Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը Հայաստանին չի խանգարում կատարել Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի բոլոր պարտականությունները»,- Ազգային Ժողովի տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ պետք չէ այս երկու գործընթացները խառնել իրար, քանի որ դրանք տարբեր խոսակցություններ են։ «ԵԱՏՄ-ն առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ մեծ հնարավորություններ է ընձեռնում մեր երկրի համար նաև մեր տնտեսական քաղաքականության արդյունքում»,-ընդգծել է Հակոբյանը։
«ԵԱՏՄ շրջանակում ինչ պարտավորություն, որ ենթադրվում է, մենք կատարելու ենք։ Իսկ մնացած բոլոր կնճռոտ հարցերը մեր դաշնակից պետությունների հետ քննարկման փուլում են»,-վստահեցրել է պատգամավորը։