Բանկային ոլորտի անկման ամենամեծ պատճառը եղել է Արցախի կորուստը. Թավադյան

Sputnik
2023թ-ին Հայաստանի տնտեսությունը գրանցել է 8.7% տնտեսական աճ, որն ապահոված 3 հիմնակն ճյուղերն են եղել` մեծածախ և մանրածախ առևտուր, այդ թվում` ավտոմեքենաների նորոգումը՝ 2.9 տոկոս աճով, կապի ոլորտը՝ 1.7 տոկոս աճով և շինարարությունը ՝ 1.1 տոկոս աճով։
Տնտեսական աճի վրա բացասաբար է ազդել բանկային ոլորտում գրանցված` 0.6 տոկոսանոց և հանքարդյունաբերության ոլորտի 0.2 տոկոսանոց անկումը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերլուծելով տնտեսական վիճակագրությունը, տնտեսագետ Աղասի Թավադյանը նշել , որ բանկային ոլորտի անկումը պայմանավորվել է 2 հիմնական գործոնով. 2022-ին Հայաստան ներմուված գումարների ներհոսքով և Արցախի բանկային համակարգի կորստով։
«Բայց ամենամեծ պատճառը եղել է Արցախի կորուստը, որովհետև բանկային համակարգը բավականին մեծ ակտիվներ ուներ Արցախում, և 2023թ–ին ստիպված եղավ այդ բանկային արժույթները դուրս գրել»,– պարզաբանել է տնտեսագետը։
Հանքարդյունաբերության ոլորտի անկումը մեր զրուցակիցը մեկնաբանել է կառավարության վարած քաղաքականությամբ։