Հայկական կողմը Ադրբեջանի պահանջին հակադրվելու ռեսուրս չունի․Սուրենյանց

Sputnik
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների օրերս կայացած 7-րդ հանդիպումից հետո Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։
Ադրբեջանը պանջում է 8 գյուղեր այդ թվում 7-ը Տավուշի մարզից և Արարատի մարզի Տիգրանաշենը։ Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, թե գյուղերից 4-ի «պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է», և, որ այդ գյուղերը «ենթակա են անհապաղ ազատագրման»։
Ըստ ադրբեջանական կողմի` սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը։
«Մինչ պետական սահմանի սահմանազատումը, միանգամայն անհիմն է հայտարարել, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 31 գյուղերի տարածքները, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը։
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի կարծիքով` հայկական կողմը Ադրբեջանի պահանջին հակադրվելու ռեսուրս չունի։