ԵՐԵՎԱՆ, 10 մարտի–Sputnik. Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են Միջերկրական ծովի ափից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա ՝ Դեմրե քաղաքից 19 կմ, իսկ Անթալիայից ՝ 107 կմ հեռավորության վրա: