ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իրանի մայրաքաղաքում երկհարկանի տանը պայթյուն է տեղի ունեցել, որը հարևան շենքի փլուզման պատճառ է դարձել։ Այդ մասին հայտարարել է Թեհրանի Հրշեջ ծառայության քաղաքային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։
«Ուժեղ պայթյուն է որոտացել Ռեյ փողոցում գտնվող երկհարկանի շենքում... Պայթյունը այդ և հարևան շենքի փլուզման պատճառ է դարձել, այս պահին տեղում աշխատում են հրշեջները»,-Մալեքիի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։
Պաշտոնյան չի բացառել, որ ավերակների տակ կարող են մարդիկ լինել։
Տեղի ունեցածի պատճառները չեն նշվում։