Հայազգի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Ռուսաստանի Մ17 առաջնությունում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայազգի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Ռուսաստանի Մ17 առաջնությունում։
Կրասնոդարի երկրամասը ներկայացնող Պետրոս Կուրղինյանը 8:0 հաշվով հաղթել է Դաղստանի ներկայացուցիչ Կուրբան Աբդուլմալիկովին ու դարձել ոսկե մեդալակիր 110 կգ քաշային կարգում։
Ավելի վաղ` Պենզայի մարզի ներկայացուցիչ 48 կգ քաշային Արթուր Մանուկյանը դարձել է դարձել էր առաջնության արծաթե մեդալակիր։ Նույն քաշային կարգում Սամարայի մարզի ներկայացուցիչ Արմեն Օհանյանն էլ նվաճել է բրոնզե մեդալը։
Ռուսաստանի Մ17 ըմբշամարտի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել նաև Կրասնոյարսկի մարզը ներկայացնեղ 71 կգ քաշային Աղասի Մանուկյանը։