Հայ շախմատիստները Իրանում մրցանակային տեղեր են զբաղեցրել կայծակնային շախմատի մրցաշարում

Իրանում անցկացվող մրցաշարին մասնակցել է 117 շախմատիստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Հայ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը «8th Khavaran International» մրցաշարի շրջանակներում անցկացվող կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նա 11 հնարավոր միավորից վաստակել է 9։
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանն էլ 8.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Իրանի Բիրջան քաղաքում անցկացված մրցաշարին մասնակցում էր 4 երկրի 117 շախմատիստ (Հայաստան, Իրան, Սիրիա, Թուրքմենստան)։