Դոնալդ Թրամփին աջակցել են Ֆլորիդայի նահանգապետի հովանավորները

Գործարարները 1,5-ական միլիոն դոլար են տվել Դեսանտիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Ամերիկացի գործարարներ Ռիչարդ և Լիզ Ուիհլեյնները, որոնք նախագահական մրցապայքարից դուրս մնացած Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի խոշորագույն հովանավորներից էին, որոշել են աջակցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում Է Financial Times թերթը։
«Մենք աջակցում ենք Թրամփին», - ասել է Ուիհլեյնը պարբերականին տված հարցազրույցում:
Նշվում է, որ երկու գործարարն էլ 1,5-ական միլիոն դոլար են տվել Դեսանտիսին մինչև նախագահական մրցապայքարից նրա դուրս մնալը: Ուիհլեյնն ընդգծել է, որ պատրաստվում է Թրամփին ևս 1,5 մլն դոլար հատկացնել:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար հավակնում է միայն Թրամփը։