Պայթյուն–փլուզում ԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում. տուժածներ կան

Պայթյուն–փլուզում ԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում
Փլուզումը տեղի է ունեցել «Սարանիստ» շշերի գործարանի թիվ 2-րդ արտադրամասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ Երևան–Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գտնվող գործարանում, որը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիքսեթ Մանուկյանին, պայթյուն–փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ է տուժել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Պայթյուն–փլուզում ԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 14:15–ի սահմաններում։
««Սարանիստ» շշերի գործարանի թիվ 2-րդ արտադրամասում փլուզվել է աղյուսե վառարանը, և մինչ հրշեջ–փրկարարների և հատուկ փրկարարների ժամանելը տուժածներին օգնություն են ցուցաբերել գործարանի աշխատակիցները և տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն»,– գրում է լրատվամիջոցը։
Պայթյուն–փլուզման պատճառը դեռ հայտնի չէ։
Ըստ ՆԳՆ–ի` տուժածներից մեկը 34 տարեկան է, մյուսը` 47։
Պայթյուն–փլուզում ԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում
Հրդեհ Եղեգնաձորում. 3 տարեկան երեխային այրվածքներով տեղափոխել են բժշկական կենտրոն