ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ֆերմերները պատրաստվում են մարտի 20-ին կաթվածահար անել Լեհաստանը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ցույցերի առաջնորդներից մեկը` Ստանիսլավ Վառնան:
«Երկու ամիս է` մենք բարիկադներում ենք։ Մեզ լուրջ չեն վերաբերվում։ Ոչ մի խնդիր չի լուծվել։ Մենք էլ որոշում ենք կայացրել: Եթե վարչապետ Դոնալդ Տուսկի հետ ինչ–որ բան չորոշենք, ապա մարտի 20-ին, ժամը 7.00-ից մինչև 19.00-ն ամբողջ Լեհաստանը կաթվածահար կանենք», - ասել է Վառնան լրագրողներին։
Նա պարզաբանել է, որ բողոքի արդյունքում մարդիկ չեն կարողանա հասնել աշխատավայր, խանութ, ուսումնական հաստատություն։
«Մենք ուզում ենք ցույց տալ մեր վճռականությունը, այլապես ոչինչ չենք կարող որոշել։ Պատրաստվե՛ք»,– նշել է նա։
Լեհաստանում ֆերմերների բողոքի ակցիաներ են անցկացվում փետրվարի սկզբից։ Ցուցարարները պահանջում են դադարեցնել գյուղմթերքի ներմուծումը Ուկրաինայից և հրաժարվել Եվրամիության բնապահպանական ծրագրից, որը ենթադրում է մինչև 2050 թվականը զրոյականի հասցնել մթնոլորտային արտանետումները։