Իրանից գործարարների պատվիրակություն է այցելել Սյունիք և հետաքրքրվել մարզի ներուժով

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը
ԻԻՀ–ից ժամանած հյուրերը ներկայացրել է Սյունիքի հետ հնարավոր համագործակցության հետաքրքրությունների շրջանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետությունից առևտրատնտեսական ոլորտի 16 մասնավոր ընկերություններից կազմված պատվիրակություն է այցելել է Սյունիք և հետաքրքրվել մարզի ներուժով։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Իրանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

«ԻԻՀ–ից ժամանած հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ընկերության գործունեության ոլորտը, մարզի հետ հնարավոր համագործակցության հետաքրքրությունների շրջանակը, այստեղ ներդրում ունենալու, տարածաշրջանի տնտեսության զարգացմանը մասնակցելու ցանկությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Պատվիրակությանը հետաքրքրող ոլորտները եղել են շինարարությունը, գյուղատնտեսությունը (անասնաբուծություն, բանջարաբուծություն), քարի վերամշակումը, մեքենաշինությունը, հանքարդյունաբերությունը, ճարտարապետությունը, սպանդանոցային ենթամթերքի վերամշակումը և այլն։
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի
Իրանցի տնտեսվարողներին հետաքրքրել է նաև յուրաքանչյուր ոլորտի՝ Սյունիքում եղած ներուժը, զարգացման ու տեղի գործարարների հետ փոխգործակցության հնարավորությունները։
Սյունիքի մարզպետը կոնկրետ առաջարկներ է արել, թե ինչ ճանապարհներով կարելի է կյանքի կոչել համատեղ փոխշահավետ աշխատանքը։
Թեհրանը Երևանի հետ հարաբերությունները տեղափոխում է գործնական փուլ. իրանցի պատգամավոր