Հրդեհ Եղեգնաձորում. 3 տարեկան երեխային այրվածքներով տեղափոխել են բժշկական կենտրոն

Հրշեջը մարում է կրակը
Հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երեխա է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 10:08–ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ), հյուրասենյակի գույքը, ներսենյակային դռներ և պատուհաններ։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 3 տարեկան Լ. Խ.–ն այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54–ին, մարվել՝ 11:24-ին:
Գյումրիում հրդեհ է բռնկվել. փրկարարները 2–րդ հարկից տարհանել են 3 ամսական երեխայի