ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն»,– ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից։
Նշենք, որ «Եվրատեսիլ-2024»-ը կանցկացվի մայիսի 7-11-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում, Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին։
Հիշեցնենք` «Եվրատեսի-2023»–ում Հայաստանի պատվիրակը Բրյունետն էր, որը ներկայացել էր «Future lover» երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորենը։