Գիշերը խոցված ուկրաինական ԱԹՍ–ի բեկորները վնասել են Կուրսկի պոլիկլինիկան. մարզպետ

Կուրսկ. արխիվային լուսանկար
Հարակից հիվանդանոցի շենքում գտնվող հիվանդաները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Գիշերը խոցված ուկրաինական ԱԹՍ-ի բեկորները վնասել են Կուրսկի պոլիկլինիկան, կրող կոնստրուկցիաները չեն վնասվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում:
Ավելի վաղ Կուրսկի մարզի ղեկավարը տեղեկացրել էր, որ Կուրսկում խոցված ուկրաինական անօդաչու սարքի բեկորներն ընկել են պոլիկլինիկայի տանիքին, տուժածներ չկան, սակայն պայթյունի սպառնալիքի պատճառով հարակից հիվանդանոցի շենքից հիվանդները տարհանվել են: Վնասվել է տանիք 22 քմ հատվածը։
Մարզպետն այցելել է հիվանդանոց և շփվել հիվանդների ու բուժանձնակազմի հետ: Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին, որոնք տարհանել են հիվանդներին, և արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներին, որոնք աշխատել են տեղում:
«Բոլոր հիվանդներին շնորհակալություն եմ հայտնում խուճապի չմատնվելու համար։ Մաղթում եմ նրանց շուտափույթ ապաքինում»,- գրել է Ստարովոյտը։
Մարզպետի խոսքով՝ մասնագետներն արդեն սկսել են վերականգնման աշխատանքները։
ՌԴ Բելգորոդի մարզում ԱԹՍ–ն հարվածել է գյուղին. կան զոհեր և վիրավորներ