Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը քննադատել է նախագահ Զուրաբիշվիլիին

Սալոմե Զուրաբիշվիլի
Գիա Ցագարեիշվիլի խոսքով` նախագահի քայլերը միտումնավոր թշնամանք են առաջացնում Վրաստանի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը քննադատել է նախագահին եվրոպական մի շարք երկրներում դեսպաններ չնշանակելու համար: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Արդեն 4-5 ամիս է` Սալոմե Զուրաբիշվիլին դեսպաններ չի նշանակում եվրոպական մի շարք երկրներում։ Ես երեք այդպիսի երկիր գիտեմ` Իտալիա, Հունաստան և Սլովենիա։ Փաստացի դեսպանատներն ու հյուպատոսական ծառայությունները թողնում է առանց ղեկավարի»,- «Imedi» հեռուստաալիքի եթերում ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գիա Ցագարեիշվիլին։
Նրա խոսքով` տասնյակհազարավոր վրացիներ աշխատում են Իտալիայում և Հունաստանում և այնտեղից օգնում իրենց ընտանիքներին, այնտեղ հսկայական սփյուռք կա, իսկ Զուրաբիշվիլին միտումնավոր թշնամանք է առաջացնում Վրաստանի նկատմամբ։