ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ներում է շնորհվել 52 դատապարտված կանանց։ Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Պետության ղեկավարը ներման որոշումը կայացնելիս առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ներում է շնորհվել անչափահաս երեխաներ ունեցողներին, հղիներին, ինչպես նաև այն կանանց, որոնց հարազատները մասնակցում են ռազմական հատուկ գործողությանը։