Մխիթարյանը 2 771 րոպեով առաջատարն է «Ինտերի» ֆուտբոլիստների շարքում

2023/24 մրցաշրջանում նա պահեստայինների նստարանին է անցկացրել 37 խաղից ընդամենը 3-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի -Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած ժամանակով (2 771 րոպե) մնում է առաջատար «Ինտերի» ֆուտբոլիստների շարքում։ Այս մասին գրում է Corriere dello Sport–ը։
35 տարեկան Հենրիխ Մխիթարյանը վերջին 14 հանդիպումներն անցկացրել է հիմնական կազմում։ 2023/24 թթ.–ի մրցաշրջանում նա պահեստայինների նստարանը չի լքել 37 խաղից ընդամենը 3-ում (վերջին անգամ՝ դեկտեմբերի 20–ին, Իտալիայի գավաթի ՝ «Բոլոնիայի» հետ խաղում)։
«Նա աչքի է ընկնում նախանձելի մարզավիճակով, ինչի շնորհիվ դարձել է թիմի հիմնասյուներից մեկը։ Ինձագին («Ինտերի» գլխավոր մարզիչ - խմբ.) հասկանում է, որ նման ֆուտբոլիստին թե՛ փորձով, թե՛ արդյունավետությամբ փոխարինող դժվար կլինի գտնել», – գրում է պարբերականը։
Նշենք, որ Մխիթարյանը շարունակում է մնալ Ա Սերիայի առաջատարներից մեկը գոլային փոխանցումների քանակով։ Նա կատարել է 7 գոլային փոխանցում։ Նրանից ավել փոխանցել է միայն «Միլանի» ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն: