Մյասնիկյան պողոտայով երթևեկող հասարակական տրանսպորտի ուղեգծերը մի քանի օրով կփոփոխվեն

Մյասնիկյան պողոտա
Մյասնիկյան պողոտայում խողովակաշար է անցկացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք և հետադարձ ուղղությամբ երթևեկող հասարակական տրանսպորտի ուղեգծերը մարտի 8-10-ը կփոփոխվեն: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երթևեկելիս պարտադիր կապել ամրագոտիները. ՆԳՆ–ն զգուշացնում է` վարչարարությունը խստացվելու է
«Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 8-10-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին էլ այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանը ներողություն է խնդրում ժամանակավոր անհարմարության համար։
Ինչու են ՀՀ իշխանությունները մեղմացրել վարորդների տուգանքները. պարզաբանում են մասնագետները