Մարդու իրավունքների խախտումներ այսօր էլ են լինում. Աշոտ Փաշինյան

Աշոտ Փաշինյան
ՀՀ վարչապետի որդու խոսքով` «թավշյա հեղափոխությունը» հենց այն մասին էր, որ մարդու իրավունքների խախտումների հետ կապված երևույթները չլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայաստանում մարդու իրավունքների խախտումներ այսօր էլ են լինում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այս մասին ասել է իր ցուցահանդեսի բացման ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Հեղափոխությունը հենց դրա մասին էր, որ այդ երևույթները պետք է չլինեն, բայց իհարկե լինում են, և մենք դա բոլորս գիտենք՝ թե՛ ես, որպես մարդ, ով առանց վերապահումների պաշտպանում է հեղափոխությունը, և թե՛ քաղաքական ղեկավարությունը, որ նույնն է անում։ Ոչ ոք չի ժխտում, որ չկա»,- նշել է նա։
Աշոտ Փաշինյանն ընդգծել է, որ իր նկարները ստեղծելիս ներշնչվում է հեղափոխությունից:
Իմ որոշումն է, ես չեմ օգտվում ՊՊԾ-ից. Աշոտ Փաշինյան