ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Գյումրի քաղաքի բնակարաններից մեկում այսօր հրդեհ է բռնկվել, փրկարարները 2–րդ հարկի պատուհանից կարողացել են տարհանել 3 ամսական երեխայի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 14:59–ին, որ քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի 1–ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18–ին, մարվել՝ 15:25–ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (6 քառ. մետր)՝ գույքով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները կանխել են հրդեհի հետագա տարածումը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից տարհանել երեք ամսական երեխայի։